Ոստիկանությունը (եթե այն կարելի է այդպիսին համարել) վերջին օրերին «նոր տակտիկա» է վերցրել: Չգիտեմ, թե ում պայծառ գլխի փայլատակումն է: Հա մի գլուխ էն են ասում, թե՝ «վիրավորում եք ոստիկանությանը, վիրավորում եք ոստիկանությանը...»:
ՍՏՈ՛Պ: Մի րոպե, էլի:
Դուք սարսափելի ուշացել եք վիրավորվելու համար: Շատ եք ուշացել, հասկանու՞մ եք: Դուք կորցրել եք վիրավորվելու իրավունքը, որպես համակարգ:
Եթե չեք հասկանում, երկու բառով բացատրեմ.
դուք, որպես համակարգ, կորցրել եք վիրավորվելու իրավունքը՝ փակելով Ամենայն Հայոց կաթողիկոսի ճանապարհը:
դուք կորցրել եք վիրավորվելու իրավունքը, երբ ձեզանից մեկը վրաերթի ենթարկելով, սպանեց Սոնա Մնացականյանին ու մնաց անպատիժ։
Կորցրել եք վիրավորվելու իրավունքլը Սամվել Վարդանյանին խոշտանգման մատնելու դեպքով:
Կորցրել եք այդ իրավունքը զոհված տղաների ծնողներին ու հարազատներին քաշքշելով:
Կորցրել եք այդ իրավունքը՝ խուժանական ոհմակի նման 1 հայ մարդու վրա հարձակվելով:
Կորցրել եք այդ իրավունքը՝ կատարելով ապօրինի հրամաններ:
Կորցրել եք այդ իրավունքը՝ մասնակցելով հայկական հողերը թշնամուն հանձնելով:
Ի՞նչ վիրավորվելուց եք արդ խոսում:
Մունդիրի պատվի՞ց...
Դուք կորցրել եք այն:
Էսքան բան:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ